Ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավստրալիայի քաղաքացու, որը հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 18.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում տաքսիների մենեջեր ներկայացած անձը իրեն օդանավակայանից Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոց տաքսիով ճանապարհելու համար, վերցրել է 30.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված տղամարդը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 29-ամյա բնակիչ է, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 17.55-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն