Լրահոս
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյան. «Թուրքիան հասկացել է` ԱՄՆ-ին սպառնալիքներով դիմելու ժամանակն անցնել է»

Դեկտեմբեր 16,2019 13:13

«Երկար տարիների քաշքշուկներից եւ բանաձեւերի մերժումներից հետո վերջապես ԱՄՆ սենատն առաջին անգամ միաձայն քվեարկությամբ ընդունեց 150 բանաձեւը` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որը չորրորդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։ Ինչո՞վ է կարեւորվում այս բանաձեւի ընդունումը: ՄԵնք գիտենք, որ միշտ էլ ներկայացուցչական պալատում քննարկումներ են եղել, այս բանաձեւը կամ ընդունվել է կամ չի ընդունվել, մերժվել է Սենատի կողմից կամ չի էլ հասել Սենատի քննարկման: Սա պատմական կարևոր ակտ էր, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը Թուրքիայի ռազմական դաշնակիցն է»,- դեկտեմբերի 16-ին «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Նրա խոսքով, պատահական չէ Թուրքիայի արձագանքը` միշտ էլ ճանաչումից հետո հետեւում է Թուրքիայի հերթական քայլը պատժամիջոցների դիմելու մասին. «Այսօր խոսվում է Ինջերլիկ ռազմաբազայի փակելու մասին: Բայց կարծում եմ, որ Թուրքիան հասկացել է` ԱՄՆ-ին սպառնալիքներով դիմելու ժամանակն անցնել է….ԱՄՆ-ն էլ, ըստ էության հասկացել է, որ Թուրքիան հուսալի դաշնակից չէ, իր ագրեսորի կեցվածքը չի թուլացնի, որը շարունակում է Սիրիայում»:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031