Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում գազի թունավորումից մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Գանձաքար գյուղի մի բնակչուհի իրենց տան լոգարանում մահացած վիճակում հայտնաբերել է որդուն՝ 1978 թ. ծնված Ռազմիկ Շահնազարյանին և նրա կնոջը՝ 1982 թ. ծնված Վարդուհի Ներկարարյանին, որոնք մահացել են լոգարանում՝ շմոլ գազից թունավորվելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Կարդացեք նաև
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն