Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրում «Ռոման» հյուրընկալեց ՍՊԱԼ-ին ու առավելության հասավ 3:1 հաշվով: Տանտերերի թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնարկային կազմում չէր ընդգրկել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Գայլերը, չնայած հաշվի մեջ առջեւում էին 2:1 հաշվով, սակայն նրանց գործողությունները վստահաբար հաղթանակի հասնելու հույսեր չէին տալիս:
Ի վերջո, Ֆոնսեկան 78-րդ րոպեին Մխիթարյանին խաղադաշտ մտցրեց ու չանցած հինգ րոպե, մեր ֆուտբոլիստը երրորդ գնդակն անցկացրեց մրցակցի դարպասը՝ կնքելով իր թիմի վերջնական հաղթանակը:
«Ռոման» 32 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ