Ընտանիքում բռնությունն ադաթ չէ, այն հանցագործություն է:
28-ամյա կինը (անունը չցանկացավ հրապարակենք) պատմում է, թե ինչպես է երկար տարիներ բռնության ենթարկվել: Նա ամուսնանալուց հետո, ամուսնու հետ տեղափոխվել է արտերկիր, որոշ ժամանակ անց սկսվել են ընտանիքում բռնությունները: Կինը պատմում է՝ամուսինը պարբերաբար ծեծի է ենթարկել, հարվածել է ոտքով, բռունցքներով, վնասում էր սուր գործիքով, ձեռքի տակ եղածը նետում էր կնոջ ու անգամ անչափահաս երեխայի վրա: Կինն արտերկրում ազգական, հարազատ, ծանոթ չուներ, չէր համարձակվում լքել ամուսնուն, որը մշտապես սպառնում էր նրան, եթե փորձի փախչել:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ընտանեկան եւ սեռական բռնությունը՝ թվերով
2018 թվականին, համաձայն ոստիկանության տվյալների, քննվել է ընտանիքում բռնության 585 դեպք, 2019 թվականի 10 ամիսներին քննվել է ընտանիքում բռնության 378 դեպք: Պաշտոնական վիճակագրությունն իրական պատկերը չի արտացոլում, քանի որ ընտանիքում բռնության ենթարկված անձինք հաճախ չեն դիմում իրավապահներին: «Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիայի» անդամ կազմակերպությունները տարեկան միջինում 5000 ահազանգ են ստանում ընտանեկան բռնության մասին: Կոալիցիան արձանագրել է՝ ամեն տարի կնասպանության մոտ 10 դեպք է կատարվում:
2018 թվականին գրանցվել է սեռական բռնության 84 դեպք, որից 50-ն անչափահասի նկատմամբ: 2019 թվականի 10 ամիսներին գրանցվել է սեռական բռնության 87 դեպք, որից 49-ն անչափահասի նկատմամբ:
Ընտանեկան եւ սեռական բռնության վիճակագրության մանրամասները՝ տեսանյութում
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը սահմանել է ընտանիքում բռնության հիմնական տեսակներն ու ձեւերը: Դրանք են՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական եւ անտեսում:
Ինչպես է դրսեւորվում ընտանիքում բռնությունը, մանրամասները՝ տեսանյութում
Բռնության ենթարկված անձը համաձայն օրենքի կարող է դիմել պաշտպանության միջոցների։ Տվյալ անձը կարող է դիմել ոստիկանություն, դեպքը քննելուց հետո իրավապահ մարմին կայացնում է հետեւյալ որոշումները՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն, պաշտպանական որոշում:
Ինչ է նախատեսված այս երեք որոշումների դեպքում, մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Նյութը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-հիմնադրամներ-Հայաստանի տեսակետները: