Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում այսօր «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի բաց մրցաշարի երրորդ օրն էր: Այն համատեղ կազմակերպել են Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Որակավորման փուլի մենամարտերն այսօր ավարտվեցին եւ հայտնի դարձան կիսաեզրափակչի զույգերը: Վաղը մրցաշարում մեկօրյա հանգիստ է հայտարարված, որպեսզի պայքարում մնացած բռնցքամարտիկները հանգստանան, մարզիչների հետ միասին վերլուծեն անցկացրած մարտերը եւ ապագա մրցակիցներին:
Դեկտեմբերի 17-ին կայանալու են ½ եզրափակիչները, իսկ հաջորդ օրը հայտնի կդառնան հաղթողները, որոնք կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուների շարքը եւ կսկսեն նախապատրաստվել առաջիկա պաշտոնական առաջնություններին եւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ