Վերջին օրերին հայաստանյան քաղաքական օրակարգը հեղեղված է արտաքին քաղաքական հարցերի շուրջ ծավալվող դիսկուրսներով։
Մի կողմից Արցախյան հարցով բանակցություններում ՀՀ իշխանությունների «վրիպակներն» ու բացթողումները նպաստել են, որ մի շարք քաղաքական եւ ոչ քաղաքական ուժեր՝ այդ թվում ծայրահեղական խմբավորումներ, նպատակաուղղված հարձակում իրականացնեն Հայաստանի պետականության վրա՝ քարոզելով ՀՀ իշխանությունների դեմ պատերազմ, եւ որպես արդարացում իրենց գործողություններին՝ հայտարարելով ՀՀ իշխանություններին օտարերկրյա գործակալական ցանց։
Մյուս կողմից՝ ԱՄՆ սենատը Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունելով՝ լարվածության մեջ է դրել թուրք-ադրբեջանական կողմերին, որոնք իրենց ողջ գործակալական ու լոբբիստական ցանցը կիրառում են Հայաստանի դեմ արշավը հաջողացնելու, այդ թվում արցախյան հարցում հարվածներ հասցնելու նպատակով։
Ուստի մեզ՝ Հայաստանի Հանրապետությանը եւ աշխարհասփյուռ հայությանը, նետված է մարտահրավեր, որի համար կպահանջվի գիտակից առողջ ուժերի լարում ու համախմբում հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ազգի անվտանգության, կայուն առաջընթացի ու հարատեւության։ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը՝ որպես մայր կուսակցություն, կոչ է անում հայաստանյան եւ Հայաստանից դուրս գործող բոլոր ազգային եւ քաղաքական ուժերին.
Կարդացեք նաև
անկախ երկրում տիրող վարչակարգից ու անձերից՝ աջակից լինել արտաքին քաղաքական ճակատում Հայաստանի դիրքերի ամրացմանն ու հզորացմանը։
Այս նպատակով ՍԴ Հնչակյան կուսակցությունը նախաձեռնել է եւ շարունակում է նախաձեռնել մի շարք գործողություններ ներքին եւ արտաքին ոլորտում։
ՍԴ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ