Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատանի ծանրորդները մեդալների հարուստ հավաքածուով են վերադառնում Իսրայելից

Դեկտեմբեր 15,2019 14:30

Էյլաթում (Իսրայել) ավարտվել է ծանրամարտի Մ15 եւ Մ17 Եվրոպայի առաջնությունը, որին պատկառելի թիմերով մասնակցում էին նաեւ Հայաստանի պատանի ծանրորդները: Մեր թե՛ տղաները, թե՛ աղջիկները գերազանց հանդես եկան երկու տարիքային խմբերում՝ նվաճելով տասնյակ մեդալներ:

Aravot.am-ը Եվրոպայի առաջնության ավարտին  զրուցեց դեռեւս Իսրայելում գտնվող տղաների հավաքականի ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի եւ աղջիկների ընտրանու ավագ մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ՝ հետաքրքրվելով միայն երկամարտում նվաճված մեդալներով:

Արտաշես Ներսիսյանն ասաց, որ Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ մտել են ութ աղջիկներ, որոնք երկամարտում նվաճել են 1 ոսկե, 4 արծաթե մեդալ: Չեմպիոն դարձել է ավագ պատանիների տարիքային խմբում հանդես եկած +81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, որը մրցակցությունից դուրս է եղել ինչպես երկամարտում (223 կգ), այնպես էլ պոկում (97 կգ) եւ հրում (126 կգ) վարժություններում:

Երվանդ Կիրակոսյանը մեզ փոխանցեց, որ մրցավայր մեկնել էին 15 ծանրորդներ, որոնցից 12-ը տուն է վերադառնում երկամարտ մեդալով՝ 1 ոսկե, 9 արծաթե եւ 2 բրոնզե: Պատվո պատվանդանի ամենավերին աստիճան բարձրացել է U17 տարիքային խմբի 49 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը՝ 192 կգ (87+105):

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031