Առողջության համապարփակ ապահովագրության մեր առաջարկած համակարգում գործելու է հիմնական ծառայությունների փաթեթ, որի մեջ ներառված ծառայությունները մինչև 18 տարեկան երեխաների համար ներկայացնում եմ ստորև (մեծահասակների ՀԾՓ-ն կներկայացնեմ առանձին գրառումով).
1. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.
- Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար:
- Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,
- Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա,
- Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը,
- Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի ծառայություններ,
- Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում:
2. Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.
- Իմունիզացիա,
- կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,
- աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
- տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ,
- հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
- հեմոդիալիզի ծառայություններ:
3. Հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.
Կարդացեք նաև
- Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ,
- քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,
- սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,
- չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն,
- մանկաբարձություն և նեոնատալ խնամքի ծառայություններ,
- մանկական և նորածնային վիրաբուժության,
- ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության,
- ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ:
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1090173511168913