Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ է, որ ինձ հետ բանակցություններ են տարվել, որպեսզի «Բջնի» գործարանը վերադարձնեն․ Խաչատուր Սուքիասյան

Դեկտեմբեր 14,2019 18:02

«Վերջին օրերին իմ դեմ սկսված մեդիա հարձակումների եզրափակիչ արարը տեղի ունեցավ երեկ երեկոյան, երբ բոլորիդ հայտնի անձը լրատվական տաղավարում փորձում էր հանրությանը մոլորեցնել և զբաղված էր էժանագին ստեր տարածելով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը:

Նա մասնավորապես գրել է. «Այդ անձին զգուշացնում, մյուսներին բարեկամական խորհուրդ եմ տալիս, ընտանեկան թեմաների մեջ չխառնվել: Ամեն մեկը թող զբաղվի իր ընտանիքով: Կնոջը հարիր բամբասանքներին պատասխանել չեմ ցանկանում, դա իմ գործը չէ: Իր խոսքերը 50 անգամ ավել վերադարձնում եմ իրեն, սակայն մնում եմ զուսպ: Բոլորն են ճանաչում թե՛ ինձ, թե՛ իրեն: Քաղաքացիներն էլ լավ գիտեն, ով եմ ես, իսկ ով է նա:

Ինչ վերաբերվում է «Բջնի» գործարանի մասին արված հայտարարություններին, պետք է ասեմ, որ դրանով արդեն զբաղվում են մեր փաստաբանները և հաշվապահները: Մեր փաստաբանների և հաշվապահների թիմը մոտ ժամանակներս կներկայացնի գործարանի մասին բոլոր տեղեկությունները: Ինչ ծավալի արտադրանք է եղել, որքան է արտահանվել, որքան հարկեր են վճարվել և այլն: Այն, ինչ ներկայացվել է երեկ, սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Սուտ է նաև այն, որ ինձ հետ բանակցություններ են տարվել, որպեսզի գործարանը հետ վերադարձնեն: Ես չեմ կարող բանակցել մի ասպարեզում, որը դուրս է իրավական հարթությունից:

Մի կարևոր թեմա էլ կա: Շարունակում եմ պնդել՝ Սերժ Սարգսյանը երբեք լավ ընկեր չի եղել: Բացեմ փակագծերը: Լավ ընկեր ասելով ես նկատի չեմ ունեցել ինձ, նա երբեք իմ ընկերը չի եղել: Լավ ընկեր ասելով նկատի չեմ ունեցել չալաղաջի ու քյաբաբի սեղանակիցներ, լավ ընկեր ասելով նկատի չեմ ունեցել կենցաղային մանրուքները:

Սերժ Սարգսյանը լավ ընկեր չի եղել բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր եղել են այս երկրի ստեղծման հիմքում, զբաղվել են պետականաշինությամբ: Սերժ Սարգսյանն իր պաշտոններին հասել է հենց այդ ընկերների շնորհիվ՝ 90 -ականներից, որոնց հետո մոռացավ:

Սիրելի ընկերներ, բարեկամներ և հայրենակիցներ, խնդրում եմ բոլորիդ, անտեսեք բոլոր հերյուրանքներն ու զազրախոսությունները»:

https://www.facebook.com/khachatur.sukiasyan/posts/2547667381977235

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031