«Հեղափոխությունից հետո վարչապետի հետ առանձին հանդիպման հնարավորություն չեմ ունեցել, չգիտեմ՝ այս հավաքի վերաբերյալ նա ի՞նչ տեսակետ եւ կարծիք ունի»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե իր եւ իր համակիրների այսօրվա հավաքն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Որեւէ աջակցության մասին խոսք լինել չի կարող: Պատրաստ ենք մեր գիտելիքներով եւ հմտություններով լրացնել բացը: Իշխանության ջանքերը բավարար չեն սպասարկելու հեղափոխությունից հետո առաջացած ջանքերը, թեեւ իշխանությունը գործադրում է ջանքեր»,-վստահեցրեց Արման Բաբաջանյանը:
Նա նաեւ նշեց՝ չի բացառում, որ իր կողմից կուսակցություն ստեղծելու շուրջ առաջիկայում խմորումներ կլինեն. «Այդ մասին, հավանաբար, մյուս տարի ես առիթ կունենամ խոսելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ