Իշխանությունը պետք է ցույց տար, որ մեր եւ Արցախի հետ վերջնագրի լեզվով խոսել չի կարելի, դա ազգային արժանապատվության խնդիր է, մինչդեռ ներկայիս իշխանության մոտ արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելու հարցով: Բանակցային գործընթացը սպառելու եւ պատերազմի լեգիտիմ հիմքեր ստեղծելու համար Ադրբեջանը գնում է կոնկրետ քայլերի, եւ մեր իշխանությունները գուցե այնքան էլ սթափ չեն գնահատում իրավիճակը եւ կոնկրետ քայլեր չեն անում»,-«Ադեկվադ դիսկուրս» քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանը կարմիր գծեր է սահմանում իր համար, մինչդեռ անհանգստացնող է ՀՀ-ի կարմիր գծերի բացակայությունը. «Ինչո՞ւ մեր իշխանությունը չի հայտարարում, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու: Դա կարմիր գիծ է: Արցախի հետ կապված իրարամերժ հայտարարություններ են արվում՝ «Ես իրավասու չեմ բանակցել Արցախի ժողովրդի անունից», «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ