«Հեղափոխությանը սպառնացող վտանգը բխում է նախկին իշխանություններից՝ հանցագործ ռեժիմի մնացորդներից, որոնք ռեւանշի են ձգտում եւ որոնց նպատակը հին Հայաստանը վերադարձնելն է»,-պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ նրա կողմնակիցների հավաքում այսօր հայտարարեց Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ 2018թ.-ին հայաստանյան հեղափոխությունն արգելակել է երկիրը թալանելու հնարավորությունը, սակայն հեղափոխությանը սպառնացող վտանգները չեն սահմանափակվում ռեւանշիստների նկրտումներով. «Հեղափոխությունը վտանգում են նաեւ իշխանության ներկայացուցիչները՝ իշխանության ներսի շերտերը՝ իրենց ապաշնորհությամբ եւ ոչ պրոֆեսիոնալիզմով: Նրանք փոշիացնում են հեղափոխության կապիտալը»:
Արման Բաբաջանյանի խոսքով՝ հեղափոխությունը պաշտպանության կարիք ունի ինչպես ռեւանշիստներից, այնպես էլ իշխանության ներկայացուցիչներից. «Ես հեղափոխական չեմ եւ եղել, բայց չեմ կարող չլինել ՀՀ-ին տրված այս բացառիկ հնարավորության պաշտպաններից մեկը»:
Արման Բաբաջանյանը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությանը չի հաջողվում իշխանության համար հակակշիռ լինել, իսկ իր նախաձեռնությունը նպատակ ունի լրացնելու այդ բացը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ