Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջին շաբաթներին «Իմ քայլն» իր պահվածքով չի զիջում ՀՀԿ-ին՝ ձգտում է միահեծան իշխանության․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 14,2019 12:44

Ազգային ժողովի վերջին քառօրյաները դեժավյուի զգացողություններ են առաջացնում ընդդիմություն-իշխանություն լավագույն ավանդույթների շարունակության առումով։ Սիրո եւ հանդուրժողականության լոզունգներով իշխանության եկածները ճիշտ հակառակ տրամադրվածությամբ են լցվել քաղաքական օպոնենտների նկատմամբ։ Եթե նախկինում նկատելի էր համագործակցության, կոմպրոմիսի գնալու միտում, իսկ դեռեւս հունվարին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ամբիոնից վստահեցնում էր, որ ինքն ԱԺ երեք խմբակցությունների նախագահն է, ապա վերջին շաբաթներին «Իմ քայլն» իր պահվածքով չի զիջում ՀՀԿ-ին՝ ձգտում է միահեծան իշխանության, «թքած ունի» ընդդիմադիրների քննադատությունների վրա եւ միանձնյա որոշումներ է կայացնում։

Ավելին, ցանկացած քննադատության պարագայում՝ անգամ ռացիոնալ, իմքայլականները շշպռում են ամենաբարձր՝ ԱԺ նախագահի ու փոխնախագահի մակարդակով, հիշեցնում ԲՀԿ-ի անցյալը, ԼՀԿ-ի երրորդ ճանապարհը եւ այլն։ Բանը հասավ նրան, որ երբեմնի հլու-հնազանդ ԲՀԿ-ից մի քանի օր առաջ Միրզոյանին հուշեցին, որ տված խոստումը դրժում է։ Այսօրվա իշխանությունների անհանդուրժող պահվածքը նկատում են անգամ նրանց երբեմնի դաշնակից Էդմոն Մարուքյանի թիմում։ Իշխանությունն ամիսներ առաջ ավելի կառուցողական էր, քան այսօր։

«Միգուցե ամիսներ առաջ հակադրվելու առիթներ չեն եղել, այսօր կան, այդ պատճառով է նրանց պահվածքն ավելի նկատելի դարձել»,- ասում է Մարուքյանը։ Նա իշխանության չափազանց ինքնավստահ եւ անհանդուրժող պահվածքը բացատրում է նրանց բարձր լեգիտիմությամբ․ «Այս իշխանությունը շատ ինքնավստահությունից ու լեգիտիմությունից կորցնում է այն կարեւոր հատկանիշը, որը պետք է իշխանությանը, այն է՝ լսել, լսել ընդդիմախոսներին եւ ոչ թե մուննաթ գալ տարբերությունների վրա, ասել, որ այսպես ելույթ մի ունեցեք, այնպես մի ունեցեք, որովհետեւ, ըստ էության, չկա մի այնպիսի մարդ, որը մեզ կարողանա ասել՝ մենք ինչը ոնց անենք, այլ ուղղակի պետք է լսել, թե մենք ինչ ենք ասում։ Դա միայն օգուտ կտա իրենց ու մեր երկրին, պետականությանը։ Իսկ եթե չլսեն, ընկնելու են նախկին իշխանությունների օրը։ Դրա համար ես չեմ ուզում, որ որեւէ ուժ հայտնվի նախկին իշխանության տեղը, դա վատ երազ կլինի իրենց համար»։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ոչ միայն զգացել, այլեւ նախօրեին էլ ելույթ է ունեցել՝ իշխանականներից փորձելով պարզել․ «Այդ ինչի՞ է ձեզ թվում, որ դուք անքննելի ու անքննադատելի եք, որ չի կարելի ձեզ քննադատել»։ Զոհրաբյանի կարծիքով՝ իշխանությանը թվում է, որ եթե ժողովրդի 88 տոկոսն ընտրել է Նիկոլ Փաշինյանին, ուրեմն իրենք դարձել են անքննադատելի՞։ «Նիկոլ Փաշինյանին եւ ո՛չ իրենց․ սա պետք է ընդունենք»,- շեշտեց Զոհրաբյանը։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031