«Դինամո» մարզադահլիճում բռնցքամարտի «Կաշվե ձեռնոց» մրցաշարի մեկնարկային օրվա մենամարտերին հետեւում էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե վաղուց բռնցքամարտում այսքան մարդաշատ չէր եղել ինչպես ռինգում, այնպես էլ տրիբունաներում` Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Կարեւոր է, որ տարբեր քաշային կարգերում ունենք մրցակցություն, իսկ 57 կգ-ում հինգ զույգ է: Ուրախալի է, որ առաջվա նման չի, երբ վեց-յոթ քաշերում 1-2-ն էինք ունենում: Մրցավարների եւ մարզիչների առջեւ լուրջ պահանջներ ենք դրել: Նրանք արժանավորների մեջ պետք է ընտրեն լավագույններին, որոնք պետք է ընդգրկվեն հավաքական, մասնակցեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, վարկանիշեր նվաճեն ու նախապատրաստվեն օլիմպիական խաղերին: Իսկ հավաքականի անդամների ընտրությունը պարտադիր պետք է կատարվի արդար: Եվ նշանակություն չունի, թե տվյալ մարզիկի ազգանունն ինչ է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ