Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի կուսակից պատգամավոր․ «Թքում ենք ԱՄՆ-ի Սենատի այդ բանաձևի վրա». Ermenihaber.am

Դեկտեմբեր 14,2019 11:00

Ermenihaber.am – Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) կոշտ արձագանք է եղել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։

Իր կոպիտ ելությով հատկապես աչքի է ընկել իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էմին Աքբաշօղլուն։ Նա Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնել է օսմանյան պոետ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի «Թքեք» բանաստեղծությունից մի հատված ընթերցելով։

«Ամենալավ պատասխանը տվել է Մեհմեթ Աքիֆը 100 տարի առաջ։ Ազգային ուժի ոգով դեռևս 100 տարի առաջ եղած զգացումները և խոհերը նույնությամբ մենք ենք հիմա կրում և ազգային ու պետական դիրքերից գոչում ենք, որ թքում ենք ԱՄՆ-ի Սենատի այդ բանաձևի վրա։ Մենք դա համարում ենք ոչնչություն»,- ասել է Էրդողանի կուսակից պատգամավոր Էմին Աքբաշօղլուն։

Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Էնգին Ալթայը հայտարարել է, որ նախագահ Էրդողանից սպասում են ԱՄՆ-ի Սենատին տրվելիք մի այնպիսի պատասխան, որը վայել կլինի թուրք ժողովրդի և Թուրքական խորհրդարանի պատվին ու հեղինակությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031