Հայաստանում հարյուրավոր դպրոցներ կանգնած են փակման վտանգի առաջ:
Խնդիրն այն է, որ կառավարությունը բարձրացրել է ուսուցիչների աշխատավարձը, բայց դպրոցների ֆինանսավորումը չի ավելացվել, և ստացվում է, որ աշակերտների փոքր թիվ ունեցող դպրոցների ստացած գումարը չի բավարարում աշխատավարձերի վճարմանը:
Խոսքը հիմնականում փոքր բնակչությամբ գյուղերի մասին է: Այդ գյուղերի դպրոցի տնօրենները և համայնքապետերը գնում են մարզպետարաններ, բացատրում իրավիճակը, իսկ պատասխանը մեկն է. «Եթե գումարը չի բավարարում, թող փակվի, աշակերտներն էլ կգնան հարևան գյուղի դպրոց»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում