Լրահոս
Օրվա լրահոսը

Տարասով․ «Պատմեք, թե ի՞նչ եք խոսում այդ հանդիպումների ժամանակ»․ «168 ժամ»

Դեկտեմբեր 14,2019 10:20

«Ռուսաստանը ԼՂ հակամարտության սառեցման կողմնակիցն է, այլ տարբերակներ չկան»,- այս մասին երեկ ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

Տարասովը վստահեցնում է՝ «Լավրովի պլան» երբեք չի եղել: «Ադրբեջանական կողմն անընդհատ «Լավրովի պլան»-ից է խոսում, դա միջոցառումների մի համակարգ է, որը մշակված է համանախագահների կողմից: Պարզապես լինում են պահեր, երբ Ռուսաստանը սկսում է Մինսկի խմբի անունից ինչ-ինչ գործընթացներ առաջ մղել: Երբ Ադրբեջանը խոսում է Լավրովի պլանից, դրանով ցանկանում է ասել, որ Ղարաբաղյան կարգավորման ողջ նախաձեռնությունը Մոսկվայի ձեռքում է, որն իրականությանը չի համապատասխանում: Բրատիսլավայի վերաբերյալ Լավրովը Բաքվում արտահայտեց «3 +2» բանաձևը՝ երկու նախարար և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախարարներ: Ինչպես երևում է՝ որոշակի տեքստ պետք է քննարկվեր Բրատիսլավայում, բայց հանդիպման արդյունքներով մենք որևէ նման բան չլսեցինք: Նրանք խոսեցին հումանիտար խնդիրներից, գերիներ, պատվիրակությունների փոխանակում, իհարկե, դրանք կարևոր են, բայց կարգավորման բազային հարցեր չեն քննարկվել, իսկ առանց բազային հարցերի՝ կարգավորում հնարավոր չէ: Լավ, պատվիրակություններ գնացին-եկան, բայց եթե կա փախստականների հարց, կարգավիճակի և անվտանգության ապահովման հարցը, ապա դրանք հարցեր են, որոնք որոշվում են բազային սկզբունքների հիման վրա: Դրանք չեն բարձրաձայնվում: Ցավոք սրտի, կողմերը պայմանավորվել են չբարձրաձայնել: Լավ, երբ նախարարը Նալբանդյանն էր, դա հին գվարդիան էր, նրանք խաղում էին խաղեր, իսկ մենք սպասում էինք, որ Փաշինյանի թիմը՝ հեղափոխականներ, դեմոկրատներ, նրանք ասում են, որ հեղափոխություն են իրականացրել, կպատմեն՝ ինչ է կատարվում: Պատմեք, ումի՞ց եք Դուք վախենում՝ հայ ժողովրդի՞ց, պատմեք, թե ի՞նչ եք կոնկրետ խոսում 3-4-5 ժամ»,- ասաց Տարասովը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031