Լրահոս
Օրվա լրահոսը

Կամքի մեծ ուժ է պետք՝ չմտածելու համար, որ հայագիտության ու եկեղեցու դեմ կազմակերպված քաղաքականություն կա. «Ազգ»

Դեկտեմբեր 14,2019 10:10

Անդադար փակելով, լուծարելով ու ցրելով` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որոշել է տեսադաշտից հանել նաեւ Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Անշուշտ, ինչպես մյուս առարկաները, այս մեկը նույնպես մեթոդական ու բովանդակային վերանայման լուրջ կարիք ունի, բայց դադարեցնել դրա դասավանդումը` գոնե ռիսկային քայլ է:

Այն պնդումներն էլ, թե Հայ եկեղեցու պատմությունը կարելի է միացնել հայոց պատմությանը` տրամաբանական են, բայց ճիշտ չեն: Եկեղեցին շրջան չէ, այն դարերի հերթագայություն է, ուստի նրա պատմությունն անհնար է սերտել մի քանի դասաժամով, որովհետեւ այդ կառույցը ներկա է եղել վերջին 17 դարերի բոլոր պատմական եւ քաղաքական զարգացումներին: Եվ եթե եկեղեցու պատմությունը դիտարկենք հայոց պատմության համատեքստում, ապա հայոց պատմությունն էլ պետք է դիտարկենք համաշխարհային պատմության ընթացքում՝ այդ բլոկին միացնելով նաեւ մշակութաբանությունը, արվեստաբանությունը եւ մերձմշակութային գիտությունները: Շարունակելով այդ անտրամաբանական տրամաբանությունը, պետք է իրար միացնել նաեւ, ասենք, մաթեմատիկան, հանրահաշիվն ու երկրաչափությունը: Սա հում տրամաբանություն է:

Այս մոտեցումը ոչ մի պարագայում շահ չի բերելու մեզ, որքան էլ փորձեն հակառակը համոզել, կառավարությունը պետք է հրաժարվի այս կրթական քաղաքականությունից:

Անկախ կրթական բարեփոխումների ու բարելավումների մասին սուպերնախարարական ճառերից՝ շատ պարզ է, թե կծիկը քանդելով ո՛ւր է ուզում հասնել. պատերազմի այս ճակատում ԿԳՄՍ նախարարի թիրախն Աստվածաբանության ֆակուլտետն է: Այսքանից հետո կամքի մեծ ուժ է պետք՝ չմտածելու համար, որ հայագիտության ու եկեղեցու դեմ կազմակերպված քաղաքականություն կա:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031