Գործարար, նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւս վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամից նամակներ է ստացել՝ նվիրատվություններ անելու առաջարկներով: Այս մասին Ռուբեն Հայրապետյանն ասաց «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային Pressing հաղորդաշարի ընթացքում:
Նա նշեց, որ հիմնադրամից իրեն էլ են առաջարկներ ուղակում հաճախակի, բայց նվիրատվություն չի արել: «Իհարկե չեմ արել: Որովհետեւ գտնում եմ, որ կարող եմ բարեգործությունն ավելի ճիշտ տեղերում անել: Օրինակ՝ կառուցեմ Դադիվանքը, որեւէ հիվանդի ինքս բուժեմ, լիքը շատ բաներ կան, չէի ուզենա անդրադառնալ»,-հավելեց Ռուբեն Հայրապետյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ