«Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է եղել, տասը օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ ՀՀ-ից, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Տասը oր առաջվա բան եմ ասում: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչի համար է արվում՝ նրա համար, որ թողես գնաս, որ միանգամից «մասկի շոու» անեն ու ասեն, թե Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, որը թալանել է ֆուտբոլի ֆեդերացիան եւ փախել»,-«168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային Pressing հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով իր առանձնատանն այսօր ոստիկանության կատարած խուզարկությանը՝ ասաց գործարար, նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը
Նա վստահեցրեց, որ փախնելու տեղ չունի. «Ասեմ ավելին՝ ձերբակալում են, թող ձերբակալեն: Ոստիկանության աշխատողներն էլ թող չտանջվեն: Թող զանգեն ինձ ու ասեն, որ ձերբակալում են: Ազնվորեն եմ ասում՝ նույն րոպեին կգնամ ոստիկանություն: Ես դրանից չեմ վախենում: Ձերբակալելով՝ մեր տեսակներին չեն վախեցնի»:
Ռուբեն Հայրապետյանը հաստատեց, որ ներկայիս «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասին է խոսքը, եւ որ վերջինս, ըստ Հայրապետյանի, որպես մտահոգ մարդ է նշյալն ասել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ