Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կերած կա՞, որ ասի՝ նա վատ կամ լավ ընկեր է». Ռուբեն Հայրապետյան

Դեկտեմբեր 14,2019 00:07

«Նա չի հասկանում, թե ընկերն հասկացողությունն ինչ է: Երեւանում նրա ընկերն ո՞վ է: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, ոչ, արդեն չէ: Սերժ Սարգսյանին մեղադրում են հազար ու մի բաների մեջ, բայց Սերժ Սարգսյանին վատ ընկեր լինելու մեջ մեղադրելն արդեն ծիծաղելի է: Ինձ համար նա որպես տղամարդ…հպարտանում եմ, որ երբեւէ համարվել եմ կամ համարվում եմ Սերժ Սարգսյանի ընկերը»,-«168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային Pressing հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով իր առանձնատանն այսօր ոստիկանության կատարած խուզարկությանը՝ ասաց գործարար, նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով գործարար Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը վատ նախագահ եւ վատ ընկեր է եղել:

«Ինձ համար դա պատիվ է: Ցանկացած նորմալ տղամարդու համար, ով շփվել է Սերժ Սարգսյանի հետ երբեւէ, հպարտություն է: Բացի այդ, Խաչատուր Սուքիասյանը երբեւէ Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կերած կա՞, որ գնահատական տա նրա վատ կամ լավ ընկեր լինելուն: Ծիծաղելի է: Ժամանակը գա՝ կտեսնենք՝ Սերժ Սարգսյանը որպես ռազմական, քաղաքական գործիչ եւ ընկեր լավն է եղել, թե ոչ: Ժամանակը գա, կտեսնեք, թե ամենահեղինակություն ունեցող եւ հայրենանվեր աշխատանք կատարած ղեկավարն այս երկրում ով է եղել: Մի առիթով ասեմ, թե ինչ ասեց Սերժ Սարգսյանն ինձ, որից փշաքաղվեցի: Իր՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո ես դժգոհում էի այն մարդկանցից, որոնք մեր դեմ էին աշխատել, նա ինձ խիստ տոնով ասաց՝ Ռուբեն, դու մի մոռացի, որ ես չեմ ընտրվել ինձ ընտրողների նախագահ, ես ընտրվել եմ նաեւ ինձ չընտրողների նախագահ»,-հավելեց Ռուբեն Հայրապետյանը: Նա նաեւ ակնարկեց՝ նույն ինքը՝ Խաչատուր Սուքիասյանը գիտի, թե Սերժ Սարգսյանն իրեն ինչ հարցերում է օգնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Եվ այս մակարդակի մարդիկ են եղել և առայժմ դեռ կան մեր երկրի տերերը:
    Հ. Գ. և բնական է, ինքը որտեղից իմանա, որ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031