Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է:
Այս մասին «Հետքի» գրավոր հարցման ի պատասխան հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«31.10.2019-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վերը նշված քրեական գործի վարույթը կարճելու և Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (փողերի լվացում) նախատեսված հանցանք կատարելու համար` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանցանք կատարելու համար` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»,- ասված է դատախազության պատասխանում:
Այսինքն` Դատախազության պատասխանից պարզ է դառնում, որ գործով փողերի լվացման դրվագը չի հաստատվել: Դատախազությունը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված քրեական գործով Արմեն Ավետիսյանն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, և գործում առհասարակ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չի եղել:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: