Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են 2019թ․ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները

Դեկտեմբեր 13,2019 20:20

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ, որին մասնակցել է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել  Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը։

Նախարար Սուրեն Պապիկյանն արդյունավետ է որակել պետական մարմինների ղեկավարների և մարզպետների մասնակցությամբ ոլորտային հարցերի անմիջական քննարկման արդեն իսկ պարբերական դարձած ձևաչափը և նկատել, որ այն բարձրացնում է միջոլորտային խնդիրները լուծելու արդյունավետությունը։

Շարունակելով գործընկերոջ միտքը՝ նախարար Թորոսյանը խոսել է մարզերում առողջապահության ոլորտին առնչվող ընթացիկ հարցերից, մասնավորապես խնդրել մարզպետներին իրենց իրավասության շրջանակներում հետևողական լինել մարզերի նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սանիտարական նորմերով պահանջվող ջերմային ռեժիմի  պահպանմանը։

Մարզպետների հետ խորհրդակցությունը շարունակվել է օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Քննարկվել է 2019թ․ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացիկ վիճակը։

Անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք, պայմանավորված եղանակային պայմաններով, նախատեսվում են  ավարտել հաջորդ տարի։ Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ շինաշխատանքների ընթացքում հայտնաբերված թերություններն ու նախանշված ժամկետների խախտումներն  արձանագրելու և շինարարական կազմակերպությունների հետ դրանք վերացնելուն ուղղված հետևողական աշխատանք տանելու ուղղությամբ։

Ամփոփվել են 2019թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների եկամուտների հավաքագրման արդյունքները։ Նշվել է, որ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,3 մլրդ դրամով։

Հանդիպմանն  անդրադարձ է եղել նաև Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակում նախատեսվող տոնավաճառին և ամանորյա միջոցառումներին մարզերի կոլորիտային ներկայացվածությունն  ապահովելուն։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցեր:.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031