Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Նախագահի տիկինը՝ Ամանորի, իր պատրաստած տոլմայի ու փլավի մասին

Դեկտեմբեր 13,2019 18:25

«Երևան իմ սեր» հիմնադրամի բակում Լուսէ մանկական վերականգնողական կենտրոնի հաշմանդամություն ունեցող երեխաների հետ տոնածառ զարդարող ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իրենց Ամանորյա սեղանի պարտադիր ուտեստները որո՞նք են լինում:

«Հայկական ավանդույթների համաձայն սեղանին պետք է հայկական ուտեսներով լինեն, որոնցից շատերը ես տատիկիցս եմ սովորել՝ սկսած հալվայից, արիշտայից, նաեւ պասուց տոլմա եմ պատրաստում, ընդհանրապես սիրում եմ պատրաստել: Իմիջիայլոց, ամեն օր պատրաստելը իմաստ չունի: Երբեմն, ճաշ եմ պատրաստում, ինձ զանգում ասում են՝ մեզ դրսում ենք ուտում, եւ ամբողջ աշխատանքն իզուր է անցնում»,-ասաց ՀՀ նախագահի տիկինը:

Նրա խոսքերով, Ամանորին եւ Սուրբ Ծննդին, անպայման, ինքն է պատրաստում. «Տոնական փլավի տակ, անպայման, լավաշ եմ դնում, ինչը բոլորի սիրելին է, հետո մենք «վիճում» են, թե ով պետք է վերցնի լավաշի կարմրած մասը»:

Հարցրինք՝ տեղյա՞կ է, թե ինչ են խնդրել թոռնիկները Ձմեռ պապիկից:

«Այո, տեղյակ եմ, ցուցակներն ինձ մոտ են: Միշտ ինձ մոտ նման ցուցակներ են գալիս՝ գրքեր, խաղալիքներ, տատիկի տանը գիշեր անցկացնել: Դա էլ կարեւոր է իրենց համար: Սիրում են ինձ հետ քնել, միասին արթնանալ ու ճաշենք»,-ասաց Նունե Սարգսյանը:

Իր նոր՝ «Կախարդական կոճակները» գրքի մասին էլ խոսեց: Ասաց, որ այն թեեւ Ամանորի հետ կապ չունի, բայց վստահ է, որ երեխաները կհավանեն: Նաեւ տեղեկացրեց, որ ներկայումս պարուսույցի հետ է աշխատում, որ այդ պատմության հիման վրա մանկական բալետ բեմադրվի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031