Լրահոս
Օրվա լրահոսը

«Օնիքսում» ընկերությունը նպատակ ունի աննախադեպ ծավալների հասցնել զբոսաշրջությունը Հայաստանում

Դեկտեմբեր 13,2019 17:56

«ՕՆԻՔՍՈՒՄ ԱՐ ԷՅ» ՍՊԸ-ն 2019 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ է, որը հիմնադրվել է աշխարհի 160-ից ավել երկրներում գործող հազարավոր բարձրակարգ հյուրանոցների հետ համագործակցող և աշխարհի տարբեր երկրներում հյուրանոցների փաթեթների ամրագրում և վաճառք իրականացնող «11007823 Կանադա Ինկ.» կազմակերպության կողմից, որն օգտագործում է www.Onyxum.com կայքէջը։

«11007823 Կանադա Ինկ.» կազմակերպությունը ունի պատշաճ կարգավիճակ, Կանադայի օրենքներին համաձայն՝ պատշաճ կերպով գրանցված է և ունի Կանադայում բիզնես գործունեություն ծավալելու օրինական թույլտվություն:

www.Onyxum.com կայքէջը ցանցային մարքեթինգի/գործունեության հարթակ է, որը խթանում և վաճառում է ճանապարհորդական փաթեթներ՝ իջեցված գներով, այն անձանց, ովքեր դառնում են www.Օnyxum.com-ի անդամ: Գնված փաթեթները կարող են օգտագործվել սահմանափակ ժամկետում` անդամի հայեցողությամբ: Անհատները կամ իրավաբանական անձինք կարող են անդամագրվել միայն արդեն իսկ գործող անդամի կողմից ուղղորդվելու և տարեկան նվազագույնը $15 վճարում կատարելու պայմանով (անդամները ստանում են իրենց անձնական էջ մուտք գործելու թույլտվություն՝ մշտադիտարկելու համար ուղղորդման միավորները, փաթեթի մասին տեղեկատվությունը և իջեցված գները՝ հետագա օգտագործման համար):

www.Onyxum.com-ն իր անդամներին նաև առաջարկում է մի ծրագիր, ըստ որի նրանք կարող են փոխկապակցված անդամներ դառնալ։ Փոխկապակցված անդամները ստանում են փաթեթների խթանմամբ զբաղվելու և ուղղորդումների միջոցով նոր անդամների գրանցման գործառույթ։ Փաթեթները վաճառվում են www.Onyxum.com հարթակի միջոցով՝ ուղղորդման հիմունքներով: Փոխկապակցված անդամները պարգևատրվում են միավորների և զեղչման ծրագրի միջոցով: Պարգևատրումները/զեղչերը հաշվարկվում են ցանցային մարքեթինգի ծագումնաբանական ծառի մեթոդներով և շնորհվում են անդամներին տրամադրված էլեկտրոնային դրամապանակի միջոցով և կարող են գործածվել ապագա գնումների համար կամ կարող են փոխանակվել անդամների միջև: Որպես փոխկապակցված անդամներին տրվող այլ ծառայությունների մաս՝ www.Onyxum.com-ը տրամադրում է անվճար ուսուցում և տեղեկատվություն՝ կապված փոխկապակցված անդամների ցանցը մեծացնելու, ամրագրման աջակցության և տեխնիկական աջակցության հետ:

«ՕՆԻՔՍՈՒՄ ԱՐ ԷՅ» ՍՊ Ընկերության բաժնեմասերի 99 տոկոսը պատկանում է www.Onyxum.com հարթակը շահագործող կանադական «11007823 Կանադա Ինկ.» կազմակերպությանը, իսկ 1 տոկոսը՝ Ընկերության տնօրեն, Կանադայի քաղաքացի Մ.-Ֆ. Զաեմզադեհին:

Ընկերությունը հիմնադրման պահից ի վեր նպատակ է հետապնդում www.Onyxum.com հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրականացնել հյուրանոցային փաթեթների ամրագրում և վաճառք ցանցային մարքեթինգի սկզբունքով՝ աշխատելով բացառապես օրինական, թափանցիկ եղանակով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի վճարների կատարմամբ և հարկերի վճարմամբ։

Նշված բիզնես մոդելը գործում է աշխարհի տարբեր երկրներում, որի շնորհիվ վաճառվում են միլիոնավոր հյուրանոցային փաթեթներ:

Որպեսզի ավելի պարզ և պատկերավոր դառնա նշված բիզնես գործունեության էությունը, հնարավորինս հակիրճ պարզաբանենք, որ Ընկերության կողմից բանակցությունների միջոցով, կոնկրետ հյուրանոցներից, շուկայական արժեքից հնարավորինս ցածր արժեքով, միանգամից (այսպես ասած՝ մեծածախ արժեքով) ձեռք է բերվում, օրինակ, 3.000 գիշեր և ցանցային մարքեթինգի միջոցով, առանձին-առանձին, վաճառվում է վերջնական սպառողին աշխարհի ցանկացած մասում, իսկ տվյալ պարագայում շեշտը դրվել է Հայաստանի Հանրապետություն տուրիստների մեծ հոսքի և տեղի հյուրանոցային փաթեթների վաճառքի առաջնահերթ ապահովման վրա:

Հայաստանի թիմն ամենասկզբում՝ շուրջ երեք տարի առաջ, համագործակցել է «Վոդա» ընկերության հետ: 2018 թվականի նոյեմբերից, սակայն, Հայաստանի թիմը այլևս չի համագործակցում այդ ընկերության հետ և սկսել է համագործակցել ավելի լավ հեղինակավոր և բարի համբավ ունեցող «Օնիքսում» ընկերության հետ, որն ավելի լավ պայմաններով հյուրանոցային փաթեթներ է առաջարկում սպառողներին և բացարձակ որևէ թյուրիմացություն և խնդիր չի առաջանում հաճախորդների հետ, ինչի մասին նշված է նաև www. Onyxum.com կայքում, մինչդեռ «Վոդա» ընկերությունն հենց այժմ էլ շարունակում է գործել Հայաստանում evoda.net կայքի միջոցով, որը բացարձակ կապ չունի «Օնիքսում» ընկերության և հայաստանյան մեր թիմի հետ:

Ինչպես ամենուր և ամեն ոլորտում, որոշակի սուբյեկտիվ դժգոհություններ կարող են լինել, սակայն չկա մի հաճախորդ, ով կարող է օբյեկտիվորեն հիմնավորել, որ զրկված է եղել օգտվել Օնիքսում ընկերությունից ձեռք բերված հյուրանոցային փաթեթից:

Ինչպես արդեն նշեցինք, «Օնիքսում» ընկերության գործունեությունն ուղղված է ցանցային մարքեթինգի զարգացման միջոցով դեպի Հայաստան մեծ քանակի տուրիստների ներգրավմանը, և ընկերությունն իր հիմնադրման պահից ի վեր նպատակ է հետապնդում ծավալելու բացառապես թափանցիկ գործունեություն՝ խստորեն հետևելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և պահպանելով դրանք։ Այսպիսով, «Օնիքսումը» ոչ թե կարճ ժամանակում մեծ գումարներ աշխատելու հնարավորություն է ընձեռում, այլ թույլ է տալիս, չլքելով Հայաստանը, աշխատել և վաստակել բավարար գումար՝ արժանավայել ապրելու համար: Ավելին, «Օնիքսումը» ջանք չի խնայում անընդհատ զարգացնել իր գործունեությունը և բարձրացնել իր կողմից առաջարկվող ծառայությունների որակը, որին զուգահեռ նպաստել Հայաստանի Հանրապետություն տուրիստների մեծ հոսքին և պետական բյուջե գումարներ վճարելուն:

Նշվածը, մասնավորապես, հիմնավորվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բարձրակարգ «Ջերմուկ հոթել» և «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցների կողմից տրված տեղեկանքներով, որոնց համաձայն՝ «Օնիքսումը» և «11007823 Կանադա Ինկ.» կազմակերպությունը հանդիսանում են հուսալի գործընկերներ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մեր մրցակիցներին և նրանց կողմից ուղղորդվող անձանց ու լրատվամիջոցներին առաջարկում ենք ձեռնպահ մնալ «Օնիքսումի»  վերաբերյալ ոչ ամբողջական, միակողմանի և ոչ ճշգրիտ տեղեկատվություն հրապարակելուց։ Միևնույն ժամանակ պատրաստ ենք տրամադրել փաստեր և ապացույցներ Հայաստանի Հանրապետությունում «Օնիքսումի» ծավալած գործունեության, ինչպես նաև Ընկերության միջոցով տուրիստական փաթեթներ ձեռք բերած և իրենց հանգիստը բարձրակարգ հյուրանոցներում կազմակերպած անձանց վերաբերյալ։

«Օնիքսում» ընկերության ներկայացուցիչ՝  Վ. Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031