Լրահոս
Օրվա լրահոսը

Լատվիական NRA.lv լրատվականի անդրադարձը Հայոց ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ Լատվիայի պետական համալսարանում կայացած դասախոսությանը

Դեկտեմբեր 13,2019 17:52

Դեկտեմբերի 11-ին Լատվիայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի «Իսայա Բեռլին» լսարանում տեղի ունեցավ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քլարքս համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի և Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Շվոն Նաշ-Մարշալի դասախոսությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժխտողականությանը: Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էին Լատվիայի համալսարանն ու Լատվիայում ՀՀ դեսպանությունը։

Դասախոսությանն անդրադարձ է կատարել լատվիական NRA.lv պարբերականը։ Հոդվածում, մասնավորապես, ասվում է․«Դեկտեմբերին ցեղասպանության  հանցագործության և զոհերի մասին ավելի հաճախ է հիշատակվում, քան ամբողջ տարվա ընթացքում։ Լատվիան, աշխարհի մյուս պետությունների հետ միասին դեկտեմբերի 9-ին նշում է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։

Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ից Լատվիայի պետական համալսարան էին ժամանել երկու դասախոսներ, ովքեր հանդես եկան «Հայոց Ցեղասպանության փաստերը և ապացույցները» խորագրով դասախոսությամբ։ Պատմաբան Թաներ Աքչամը և փիլիսոփայության պրոֆեսոր Շվոն Նաշ-Մարշալը խոսեցին Հայոց ցեղասպանության առանձնահատկությունների և թուրքական իշխանությունների՝ Ցեղասպանության փաստական ապացույցներն ամեն կերպ ժխտելու և թաքցնելու համառ ջանքերի մասին։

Պրոֆեսոր Աքչամը հղում կատարեց իր վերջին՝ «Սպանելու հրամաններ» գրքին, որտեղ նա բացահայտում է մինչ այժմ հերքվող հանգամանքները Հայոց ցեղասպանության մասին՝ ի ցույց դնելով այն փաստաթղթերը, որոնք մինչ այժմ թաքցվել կամ ոչնչացվել են թուրքական իշխանությունների կողմից։

Շվոն Նաշ-Մարշալն իր խոսքում ներկայացրեց Ցեղասպանության ժխտողականությունը՝ նշելով, որ այն ցեղասպանությունների հիմնական գործիքներից մեկն է։ «Ցեղասպանությունը գործողություն է, որը միտված է ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական խմբի մասամբ կամ ամբողջական ոչնչացմանը»,- նշել է Շ. Նաշ-Մարշալը։ Վերջինս մասնագիտացած է մետաֆիզիկայի, էպիստեմոլոգիայի և միջնադարյան փիլիսոփայության բնագավառներում, հանդիսանում է բազմաթիվ գրքերի հեղինակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031