Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեթոդաբանությունը, ինքնագնահատականը պետք է փոխվի». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դեկտեմբեր 13,2019 17:37

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ներկայիս կառավարության աշխատանքի մասին գնահատական կտա հունվարին. «Թողնենք այս իշխանությունը մեկ ամիս ևս աշխատի»:

Նա նկատեց, որ վերջապես մենք ունենք դե յուրե իշխանություն, դե յուրե ընդդիմություն, ինչը հիանալի բան է. «Մենք կարող ենք դե յուրե գնահատել, քննադատել, գանգատվել և հաջորդ ընտրություններում հուսով եմ՝ պետք չէ բացառել արտահերթ ընտրությունները, մենք կունենանք նոր իշխանություն և նոր ընդդիմություն. «Սա մեծ արժեք է. պետք չէ մոռանալ, որ առանց մեր ժողովրդի աննախադեպ մասնակցության՝ մենք չէինք ունենա այս վիճակը: Երկու տարի առաջ չունեինք: Ուղղակի պիտի իմանանք, որ այս դե յուրե վիճակը պատկանում է բոլորիս և այդ բողոքները, որ պիտի տա, մենք բերել ենք այդ հնարավորությունը, որ մենք ապրում ենք իրավացի պատասխանատու իրավիճակի մեջ»:

Րաֆֆի Հովհաննիսյանի համար տարակուսելի է, որ ժողովրդի զորակցած իշխանությունը, վարչապետը բողոքում է այն պետական համակարգից, որի գլուխն ինքն է. «Մեկ-մեկուկես տարի իր քաղաքական թիմն ինքն է ղեկավարել: Այդ իշխանական պետական համակարգն իր և իշխանության թիմի գործունեության հայելին, արտացոլանքն է, և ես բարեմաղթում եմ: Սա քերականական կամ հոգեբանական բարեմաղթանք չէ: Շատ եմ ուզում, որ մեր հանրապետության վարչապետը մեթոդաբանական այդ մենակությունից դուրս գա, որ մնացյալը մի կողմ, ինքը հաղթահարի ինքն իրեն, որ այլևս չխոսենք այն բանից, որ ես ընտրվել եմ, ես պիտի ջարդեմ: Սա արդեն անվտանգության և պետական իշխանության խնդիր է: Սա արդեն եսի մասին չէ, սա շատ ավելի կարևոր է, քան մի արարածը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը բարեմաղթեց Նիկոլ Փաշինյանին. «Իմ բարեմաղթանքն այն է, որ մեթոդաբանությունը, ինքնագնահատականը պետք է փոխվի: Մենք այստեղ ենք, քանի որ մենք բոլորս միասին մերժեցինք նախորդ մեթոդաբանությունը, նախորդ դե ֆակտո չընտրվածությունը և ի վերջո բերեցինք դե յուրե իրավիճակ: Սա հավաքականություն է և այլեւս չկա եսություն: Իմ բարեմաղթանքն այն է, որ այդ մենակությունն այլևս չլինի: Ես չեմ ուզում որևէ մեկի անհատական, առավել ևս պետական տապալում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031