Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը երբեք չի եղել երկհամայնքային միավոր, թեման շահարկվում է». ԱԳՆ խոսնակ

Դեկտեմբեր 13,2019 17:11

«Պատվիրակության կազմերի որոշումը կողմերի իրավասության դաշտում է: Շեշտեմ, որ Արցախը երբեք չի եղել երկհամայնքային միավոր, այս թեմայի շուրջ շահարկումներ կան»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի»՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակցելու Ադրբեջանի պնդմանը եւ դրա շուրջ քննարկումներին՝ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանի կողմից փորձ է անում փոխել Արցախի ժողովրդագրական պատկերը՝ ի հաշիվ Ադրբեջանի բնակչության. «Հայերը ԼՂ-ում կազմել են բացարձակ մեծամասնություն, ուստի նման դատողությունները համարում ենք արհեստածին: Հարցն այլ մեկնաբանության, կարծում եմ, արժանի չէ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/750715255435190/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031