Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը կազմակերպել է բարեգործական տոնավաճառ՝ ի աջակցություն «Բարի մամա» հասարակական կազմակերպության

Դեկտեմբեր 13,2019 16:51

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարեգործական տոնավաճառ էր կազմակերպել Գլխամասային գրասենյակում՝ ի աջակցություն «Բարի մամա» հասարակական կազմակերպության:

«Բարի մամա» հիմնադրամը հոգում է հաշմանդամություն և բնածին հիվանդություններ ունեցող երեխաների խնդիրները և ամեն կերպ նպաստում այդպիսի երեխաների վերամիավորմանը ընտանիքներին: Բանկի Գլխամասային գրասենյակի նախասրահում սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների մայրերը ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները՝ փայտե տոնածառի խաղալիքներ, Ամանորյա բլիթներ, թեյի տուփեր, փայտե զարդեր և այլն: Բանկի աշխատակիցները մեծ սիրով մասնակցեցին այս բարեգործական միջոցառմանը և գնեցին բոլոր իրերը: Հավաքված ողջ գումարը կուղղվի 18 երեխաների վերականգնողական թերապիաներին՝ մասնավորապես, հոգեբանի և լոգոպետի ծառայություններին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աջակցում է հայկական բարեգործական հիմնադրամներին և ամեն տարի հատկացնում է միջոցներ առողջապահության ոլորտում բարեգործության և հովանավորչության համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031