Թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին տեղեկատվությունը՝ այն որակելով որպես պատմական որոշում:
«Սենատի որոշումը պատմական է, և այսօր պատմական օր է, ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի և բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության և արդարության»:
Հիշեցնենք, երեկ ԱՄՆ սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
https://www.facebook.com/taner.akcam/posts/2586746018075434
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ