Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան հայ ժողովրդի համար հանդիսանում է անվտանգության սպառնալիք». Աննա Նաղդալյան

Դեկտեմբեր 13,2019 16:43

«Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին՝ խորացնելով իր եւ համամարդկային արժեքների միջեւ անջրպետը: Թուրքիան հայ ժողովրդի համար հանդիսանում է անվտանգության սպառնալիք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման վերաբերյալ Թուրքիայի արձագանքին, որում վերջինս կրկին ցեղասպանության ժխտման եւ քաղաքական շահարկումների մասին է ակնարկել, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Խոսելով բանաձեւի մասին՝ Աննա Նաղդալյանը շեշտեց, որ այն իրապես վճռորոշ քայլ է՝ ճշմարտության հաստատման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ. «Այն նաեւ էական նշանակություն ունի ցեղասպանությունների կանխարգելման օրակարգում: Ցեղասպանական գործողությունները, սակայն, չեն մնացել պատմության էջերում, ցեղասպանության զոհերի սերունդներն այսօր էլ բախվում են ինքնության հողի վրա իրականացվող բռնություններին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031