Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 13,2019 16:40

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի արձագանքը չի փարատել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի կառուցակարգի վերաբերյալ իր մտահոգությունները, հայտնում է «Փաստինֆո»-ն:

«Գնահատելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի արագ արձագանքն իմ կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հետ կապված դիտարկումներին, այդուհանդերձ, պետք է ընդգծեմ, որ․

·      Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները։
·      Վստահ եմ, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր արդարացի այս վեճում:

Համագործակցության առաջարկին ընդառաջ, ցանկանում եմ շեշտել, որ խնդրո առարկա դիտարկումներս հենց համագործակցության օրինակ են և, բնականաբար, բաց եմ նաև այլ ձևաչափերում գործակցելու, եթե համագործակցության ցանկությունն իսկապես անկեղծ է»,- ասել է Դ.Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Բադասյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ  Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք յոթն են, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Արդարադատության նախարարը Ազգային ժողովի նիստում նախագծի անհրաժեշտությունը փորձեց հիմնավորել մի շարք հակասական փաստարկներով, որոնք հնչել էին նաև Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ: Արդարադատության նախարար Դ.Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ներկայացրել էր իր դիտարկումները՝ նախարարի փաստարկների վերաբերյալ, որոնց այսօր արձագանքել էր  Ռ.Բադասյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031