Այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին լրագրողները հարցրին՝ ի՞նչ տեղեկություններ ունի օտարերկրացիների կողմից Հայաստանից երեխաների որդեգրման ապօրինի դեպքից: Հետաքրքրվեցին նաեւ, թե գործը բացահայտվելուց հետո, այդ երեխաների ճակատագիրն ի՞նչ է լինելու, վերադարձվելո՞ւ են:
Նախարարն ի պատասխան ասաց, որ այդ դեպքի վերաբերյալ որեւէ մանրամասներ չգիտի, չի կարող ասել նաեւ՝ ովքե՞ր են ձերբակալված անձինք. «Մենք ընդամենը ֆիքսել ենք, որ կա կասկածելի գործընթաց, բողոքը գրանցել ենք, դրանք ուղղել ենք իրավապահ մարմիններին։ Մեզ շատ են դիմել քաղաքացիներ, որոնք նշել են, թե մշտապես փորձում են երեխաներ որդեգրել, բայց իրենց ասում են, որ երեխաներ չկան»:
Զարուհի Բաթոյանն ասաց, որ բոլոր պարագաներում սակայն առաջնորդվելու են երեխայի լավագույն շահով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ