Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղավիացիայի կոմիտեն ենթարկվել է խիստ քննության՝ անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով

Դեկտեմբեր 13,2019 15:54

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 13-ին գրությամբ դիմել է  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին հետևյալ հարցի կապակցությամբ․

Եվրոպական միության պաշտոնական կայքում դեկտեմբերի 09-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խիստ քննության՝ անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով։

Հարցը չափազանց կարևոր է, քանի որ նման հանգամանքներն իջեցնում են մեր երկրի վարկանիշը, ինչն իր հետ բերում է նաև զբոսաշրջության նվազեցում։

Ավելին, քաղաքացիական ավիացիայում անվտանգության վերահսկողության նվազումն ընդհանուր անվտանգության խնդիր է, և հետևանքները կարող են վերաբերել յուրաքանչյուր քաղաքացու

Ըստ այդմ՝ Տիկին Ռևազյանից խնդրել եմ բացատրություն, թե՝

ինչ փաստերի կապակցությամբ է որոշվել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կան անվտանգության վերահսկողության նվազման նշաններ,

ինչ միջոցներ է ձեռք առնում կոմիտեն այս ուղղությամբ դրությունը շտկելու նպատակով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031