Երեւանում ընթացող ռուս-հայկական «Լազարյան ակումբ» երրորդ նիստում կարծիքներ հնչեցին, որ հայաստանյան լրատվամիջոցները հետհեղափոխական շրջանում բաժանվել են սեւերի եւ սպիտակների:
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում հնչած գնահատականներին, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ իր կարծիքով, որոշ լրատվամիջոցներ շարունակում են տարածել սուբյեկտիվ տեղեկություններ, պատվերներ են կատարում: Նա ցավում է դրա համար, բայց եւ կարեւորում է հակազդեցությունը՝ կառավարության գործունեության մասին դրական տեղեկություններ տարածելով:
Նա կարեւոր է համարում, որպեսզի ՀՀ քաղաքացիները կառավարության գործունեության մասին դրական տեղեկատվություն ստանան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային