Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեցին՝ իր ղեկավարած կառույցո՞ւմ էլ կա դիմադրություն հեղափոխությանը, ինչպես որ երեկ կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դիմադրություն այո կա եւ ես հատուկ շնորհակալություն հայտնեցի իմ տեղակալներին, որովհետեւ նրանք, ինձ հետ միասին, ի հեճուկս, ինչպես վարչապետը նշեց, այս ամենի՝ աշխատել են: Ունենք աշխատակիցներ, որոնք ցանկանում են աջակցել բարեփոխումներին եւ աջակցում են, ունենք աշխատակիցներ, որոնք ցանկանում են, բայց դեռեւս չեն կարողանում աջակցել՝ տարբեր պատճառներով, նաեւ մասնագիտական հմտությունների պատճառով, ունենք աշխատակիցներ, որոնք չենք նկատում, որ իրենք ցանկանում են, թեեւ կարող են»:
Զարուհի Բաթոյանն ասաց, որ թեեւ քիչ թվով, բայց ներգրավել են նոր աշխատակիցների. «Բարելավել ենք պայմանները, մասնավորապես՝ աշխատանքի հնարավորությունները, մեխանիզմները, հաշվետվողականությունը, աշխատանքային մշակույթն ենք փորձել բարելավել»,-ասաց նախարարն այսօր նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ:
Նախարարն ասաց, որ պատրաստվում են իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, որոնց նախագծերն արդեն ուղարկվել են կառավարություն:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ