ՄՊՀ Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը ՌԴ իշխանություններին կոչ է անում՝ ջանքեր գործադրել, որպեսզի երկու պետությունների միջեւ այս կամ այն հարցերի սրացման ժամանակ բացառվի լրագրողների, մշակույթի գործիչների, գիտնականների երկակի լոյալության ծագման հնարավորությունը: Այդ հորդորով նա հանդես եկավ Երեւանում, ընթացող ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ նիստում:
Բանախոսը նկատեց՝ Ռուսաստանում ապրում են շատ հայեր, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում եւ պետք է բացառել այնպիսի իրավիճակները, երբ նրանք ստիպված են լինում ընտրել՝ ում կողմը բռնել այս կամ այն իրավիճակում։ Նրա դիտարկումներով, այսօր ԱՊՀ երկրների, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի լրագրողները բախվում են իրավիճակների, երբ նրանք տարբեր դիրքորոշում ունեն Ռուսաստանի եւ այն բանի հանդեպ, թե անվտանգության ինչ հայեցակարգ է ՌԴ-ն պաշտպանում։ Ուստի, այս հարցում, բանախոսի գնահատմամբ, մեծ է նաեւ ՌԴ իշխանությունների դերը՝ պարբերաբար պարզաբանումներով հանդես գալու իմաստով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ