Դեկտեմբերի 12-ին կայացել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության վարչության նիստը: Քննարկվել է 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը:
Ամփոփելով վերջին շրջանում քաղաքական ուժերի հետ հանդիպումների արդյունքները, հավատարիմ մնալով կուսակցության միասնականության և համերաշխության գաղափարին և հաշվի առնելով Մասիս Մայիլյանի քաղաքական երկարամյա փորձը, նրա քաղաքական հայացքներն ու տեսլականները Արցախի հիմնահարցի վերաբերյալ, մասնագիտական և մարդկային բարձր որակները, համբավը, նիստի արդյունքում վարչությունը որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը սատարելու հարցը ընդգրկել կուսակցության կայանալիք համագումարի օրակարգում:
Մենք գտնում ենք, որ Մասիս Մայիլյանը այն թեկնածուն է, որի շուրջ կարող են համախմբվել Արցախում գործող առողջ քաղաքական ուժերն ու հասարակության լայն շրջանակները՝ ի բարօրություն Արցախի ապագայի:
Կարդացեք նաև