Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարելի դեմոկրատիայի ռեժիմը» Հայաստանում փոխարինվել է «անձնական իշխանության» ռեժիմով. Անդրանիկ Միհրանյան

Դեկտեմբեր 13,2019 14:50

Հայաստանում հեղափոխություն չի եղել, հեղափոխությունից հետո փոխվում են սոցիալ-տնտեսական կարգը եւ քաղաքական իշխանության բնույթը, մինչդեռ նման բաներ Հայաստանում տեղի չեն ունեցել: Սա ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի կարծիքն է, որը նա բարձրաձայնեց այսօր Երեւանում ընթացող ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ նիստում:

Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ՝ նախկինում Հայաստանում «կառավարելի դեմոկրատիայի ռեժիմ» էր՝ փափուկ ավտորիտար ռեժիմ, այժմ հաստատվել է «անձնական իշխանության» ռեժիմ. «Դա այն իրավիճակն է, երբ չեն աշխատում ինստիտուտները, այլ աշխատում է մի մարդ։ Առայժմ նախադրյալներ չեմ տեսնում, որ իրավիճակը կփոխվի»:

Նրա գնահատականներով, իշխանության գալով՝ «մարգինալ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարեւորության մասին, ինչն, իր գնահատմամբ, փաստում է մի բան՝ երբ մարդը գալիս է իշխանության, կարող է պարզել իր համար պետության կառավարման ողջ պատասխանատվությունը։ Մինչդեռ Ռուսաստանում, Անդրանիկ Միհրանյանի կարծիքով, շատերը մինչեւ այժմ սպասողական վիճակում են՝ հասկանալու համար, թե ինչ է լինելու հետո։

Անդրանիկ Միհրանյանը միաժամանակ նկատեց, որ Հայաստանը ռուսաստանյան ԶԼՄ-ներում շատ թույլ է ներկայացված:

Նաեւ կարեւորում է Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի մասին հայաստանյան հեռուստատեսային ծրագրերի գոյությունը. «Դա թույլ կտա պարզել իրավիճակը Հայաստանում, բայց այդ առաջարկները անհրաժեշտ արձագանք չեն գտել Ռուսաստանում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031