Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն հասկացավ, որ Թուրքիային ամեն ինչ ներելու քաղաքականությունը ճիշտ չէ». պատգամավոր

Դեկտեմբեր 13,2019 14:23

«Թուրքիան անցել է այն գիծը, որն իրեն թույլատրված էր: Բացի այն, որ չէր աջակցում իր դաշնակիցներին, այդ թվում՝ Սիրիայում, այլեւ իրականացնում էր ծրագիր, որը հակասում էր ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱՄՆ սենատի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, ասաց «Իմ քայլի» պատգամավոր, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:

«ԱՄՆ-ն էլ հասկացավ, որ Թուրքիային ամեն ինչ ներելու եւ այսօրվա ագրեսիվ գործողությունների վրա աչք փակելու քաղաքականությունը հակառակ ազդեցությունն է ունենում, եւ Էրդողանն ավելի ագրեսիվ եւ ոչ բարենպաստ է դառնում տարածաշրջանի համար: Սիրիա վերջին ներխուժումը նկատի ունեմ»,-նշեց Հովհաննես Իգիթյանը:

Նրա բնորոշմամբ՝ երկար ժամանակ ասվում էր, որ Հայոց ցեղասպանության ընդունումն ԱՄՆ-ի կողմից կախված է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններից. «Դա եւ այդպես է, եւ ոչ: Այդպես է, որովհետեւ եղել է նման իրավիճակ, եւ այդպես չէ, որովհետեւ այն երկրները, որոնք երկար ժամանակ Թուրքիային համարում էին դաշնակից, այսօր հասկացել են, որ Թուրքիայի քաղաքականությունը հակառակ ազդեցությունն է ունենում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031