Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չի հասցրել մանրամասն ուսումնասիրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցը, որում վերջինս ասում է, թե բանակցություններում խոսվում է Արցախի կարգավիճակի մասին՝ Ադրբեջանի կազմում: Դա, այսպես կոչված Լավրովյան պլանն է:
Այսօր Երեւանոմ ընթացող «Լազարյան» ակումբի 3-րդ նիստի ընթացքում, լրագրողների հարցերին ի պատասխան, Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ լիարժեք մեկնաբանությունների համար անհրաժեշտ է ավելի մանրամասն ծանոթանալ հարցազրույցին։ Նա առաջարկեց այդ հարցազրույցի առիթով մեկնաբանություններ ստանալ ՀՀ ԱԳՆ-ից:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Լրագրողները Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցին՝ արդյոք կադրային ջարդ է սպասվում: Վլադիմիր Կարապետյանն ասաց՝ նման նշաններ չի տեսնում. «Չգիտեմ ինչ նկատի ունեք՝ խոսելով կադրային ջարդի մասին: Կառավարության ղեկավարը շատ անգամ է ասել, որ պետծառայողների 95 եւ ավելի տոկոսը նախկինների թվից է, բայց ոչ մի կադրային ջարդ չեղավ։ Եվ չեմ կարծում, թե կան դրա նշանները։ Վարչապետը հայտնել է իր կարծիքը գործընթացների վերաբերյալ, եւ կարծում եմ, բոլորս եզրակացություններ կանենք նրա մոտեցումների մասին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ