Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մամեդյարովը թոզ է փչում ժողովրդի աչքին». «Իմ քայլի» պատգամավոր

Դեկտեմբեր 13,2019 13:55

«Իրենց ընկալմամբ՝ խաղաղությունը ՀՀ-ի միակողմանի զիջումներն են: Նման խաղաղության հույս իրենք երբեք չեն կարող ունենալ, եւ թող չունենան: Խաղաղությունը` միասին գալն է այն ընկալման, որ պատերազմը այլևս դրված չէ սեղանին որպես տարբերակ: Քանի դեռ Ադրբեջանը չունի այդ ընկալումը, Մամեդյարովը «թոզ է փչում» մարդկանց աչքին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այսօրվա հարցազրույցին, որում նա ասում է, թե Արցախյան հակամարտության շուրջ ՀՀ-ն եւ Ադրբեջանն իրականում բանակցում են «Լավրովի պլանի» շուրջ, եւ որ բանակցություններն ընթանում են իրական եւ փուլային կետերի շուրջ, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի  հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/624145208328067/

«Իրականում Ադրբեջանի համար ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու թեզը բավականին խնդրահարույց է: Քանի դեռ Ադրբեջանում դա սուր քննադատության է արժանանում, նշանակում է, որ մեր առաջ քաշած դրույթն առավել իրավացի է՝ որեւէ լուծում չի կարող քննարկվել, քանի դեռ ունենք մարդկային նման միջավայր: Իր հարցազրույցով Մամեդյարովը փաստում է, որ Ադրբեջան համար դժվար է խոսել խաղաղության մասին»,-հավելեց Հայրապետյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031