Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հավանական է, որ ապրիլին Թրամփն օգտագործի «ցեղասպանություն» տերմինը». Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 13,2019 13:50

«Կարեւոր է, որ ԱՄՆ օրենսդիր մարմինն ամբողջությամբ ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Մնում է, որ գործադիր իշխանությունն էլ հետեւի օրենսդիրի կամքին, ինչը, կարծում եմ, ժամանակի հարց է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱՄՆ սենատի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Նա շեշտեց, որ բանաձեւը չունի իրավական ուժ, փոխարենը՝ ունի քաղաքական նշանակություն:

«Թրամփն այն նախագահն է, որը երբեք չի խոսել ցեղասպանության ճանաչման մասին, բայց նրա օրոք Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Սա հետաքրքրական հանգամանք է: Գործող նախագահն արդեն կարող է հետեւել այդ բանաձեւին»,-համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ հավանական է, որ ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը, ըստ Մարուքյանը, կվերընտրվի, կօգտագործի ցեղասպանություն տերմինը. «Բայց օգտագործելու դեպքում էլ հարց կառաջանա՝ հետո՞ ինչ: Ուստի պետք չէ ձեւավորել օրակարգ, որը հանրության շրջանում հարցեր է առաջացնում: Սա գործընթաց է, որով աշխարհում հասնում ենք Հայոց ցեղասպանության անբեկանելիության փաստին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031