Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մնացականյանի հետ վերջին բանակցություններում քննարկվել է «Լավրովի պլանը». Մամեդյարով

Դեկտեմբեր 13,2019 13:20

Հայաստանի արտգործնախարարի հետ վերջին բանակցություններում քննարկվել է «Լավրովի պլանը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում առաջ են եկել «տարբեր փաստաթղթեր», որոնցից վերջինը «Լավրովի պլանն է», քննարկվել են «կոնկրետ և իրական պահեր»:

«Լավրովի պլանը Մոսկվայում մոտ 2 տարի առաջ տեղի ունեցած խիտ քննարկումների արդյունք է: Բայց այն, միևնույն է, հիմնվում է «մադրիդյան սկզբունքների» վրա: Գոյություն ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019թ. մարտի 9-ի հայտարարություն, որում հենց սահմանված է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու համար: Էությունը շատ պարզ է՝ փուլային լուծումը: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, հաղորդակցությունների հաստատում: Ուստի մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»,- ասել է Մամեդյարովը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը խնդրել է համանախագահներին զեկույց պատրաստել անվտանգության վերաբերյալ: «Մենք առարկայական քննարկել ենք այդ հարցը: Հայաստանի համար, ըստ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի, կարևոր են կարգավիճակն ու անվտանգությունը: Ինչ է անվտանգությունը՝ հասկանալի է: Պետք է լինի անվտանգության բանաձև, երբ ադրբեջանցի բնակչությունը վերադառնա ազատագրված շրջաններ: Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են և նրանց անվտանգությունը կապահովվի լիարժեք: Բայց դա մեր ընկալումն է, իսկ այդ ինչպիսի՞ն է հայկական կողմի ընկալումը»,- ասել է Մամեդյարովը:

Նա նաև նշել է, որ «բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը շատ բարդ գործընթաց է: «Ոչ մեկ մեզնից բացի չի լուծի այս հակամարտությունը: Բոլոր տարբերակները պետք է լինեն սեղանին: Անկյունաքարային հարցն այն է՝ ինչ կլինի հետո: Պետք է ունենալ ռազմավարական համբերություն՝ հակամարտության լուծման համար: Ես չեմ հավատում, որ բանակցային գործընթացը կանգ կառնի: Ես կարծում եմ, որ հայկական կողմը կպահպանի ողջամտությունը»,- ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ «անգամ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում, միևնույն է, բանակցային գործընթաց պետք է լինի, քանի որ պատերազմը հավերժ չի կարող լինել»:

Մամեդյարովը նաև հայկական կողմին մեղադրել է «գործողություններում ու հայտարարություններում հաճախ գերակշռող զգացմունքայնության մեջ», ինչը «բացասական ֆոն է ստեղծում և խանգարում է առաջ շարժվել»:

«Ես միշտ հարց եմ տալիս հայկական կողմին, այդ թվում լրագրողներին. ինձ գոնե մեկ փաստարկ բերեք, որ դուք հաղթել եք Ադրբեջանի հետ հակամարտությունը: Դուք սկսել եք ավելի լավ ապրել, միացել եք ինչ-որ նախագծերի կամ մեկ այլ բան»,- ասել է Մամեդյարովը՝ կարևորելով, որ «պետք է հասնել հասարակ հայերի սրտերին»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031