Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Զոլյան. «Ինչ-որ չափով բեռնաթափում ենք ԱԱԾ-ն, եւ, որ ամենակարեւորն է, քաղաքացիների համար որեւէ բան չի փոխվում». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 13,2019 13:06

Հայաստանի խորհրդարանն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած մի նախագիծ, որով հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացման հնարավորության է տրվում նաեւ ՀՀ ոստիկանությանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կարծում է՝ եթե նախագծի հետ կապված ինչ-որ սխալ են արել, ապա այն է, որ ի սկզբանե դրա էությունը մանրամասն չեն բացատրել, որ տարընթերցումների առիթ չդառնա ու նման աղմուկ չբարձրանա։ Զոլյանի պնդմամբ՝ սա բացարձակապես նորմալ ու կասկածի տեղ չտվող նախագիծ է. «Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ սովորաբար հետեւություններ անում են ԶԼՄ նյութերի վրա, որտեղ կարող է ինչ-որ բան կիսատ ու ոչ լիարժեք ներկայացվել, ինչը եւ եղավ այս դեպքում։ Չնայած հետո ներկայացվեց օրենքի իրական բովանդակությունը, այնուամենայնիվ որոշակի նստվածք մնաց եւ սկսեցին անվստահության մասին խոսակցությունները»։

Պատգամավորը ՀԺ-ի հետ զրույցում ընդգծեց, որ այդ անվստահությունը օրենքի հետ ամենեւին կապ չունի։ Նա չհերքեց, որ վստահության պակաս իրապես կա, բայց այն նոր չի ստեղծվել, այլ տասնամյակների ընթացքում, քանի որ իրավապահ մարմինները տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիների շահերից ելնելով չեն գործել։

«Հիմա էլ խնդիրներ կան իրավապահ համակարգում, բայց օրենքը, հակառակը, միտված է վստահությունն ուժեղացնելուն։ Այսօրվա դրությամբ, ստացվում է, բոլոր հնարավոր գաղտնալսումների ամբողջ պատասխանատվությունն ընկած է ԱԱԾ-ի վրա։ Այս օրենքով որոշակի հավասարակշռություն է ստեղծվում, եւ աշխատանքի բաժանում է լինում։ Սա պետք է ավելացնի վստահությունը կամ առնվազն չպիտի բացասական արձագանք ստանա։ Որովհետեւ մարդիկ կան՝ ԱԱԾ-ին չեն վստահում, մարդիկ կան՝ ոստիկանությանը չեն վստահում, մարդիկ էլ կան՝ ո՛չ ԱԱԾ-ին են վստահում, ո՛չ էլ ոստիկանությանը։ Բայց, ի վերջո, օրենքի շնորհիվ որոշակի հավասարակշռություն ենք ստեղծում, ինչ-որ չափով բեռնաթափում ենք ԱԱԾ-ն, եւ, որ ամենակարեւորն է, քաղաքացիների համար որեւէ բան չի փոխվում։ Բացի այդ՝ մինչ այս էլ կարելի էր գաղտնալսել միայն դատարանի որոշմամբ, եւ հիմա էլ նույնն է լինելու, միայն թե ոստիկանությունը դա անելու է առանց ԱԱԾ-ի միջամտության»,- ասաց մեր զրուցակիցը։

Թե ինչու են քաղաքացիները սուր արձագանքել այս նախագծին, Զոլյանի կարծիքով, պատճառներից մեկը ապատեղեկատվությունն է, կամ, իր խոսքով, տեղեկատվական պատերազմը. «Իսկ տեղեկատվական պատերազմ միշտ մղվում է մեր դեմ։ Անհանգիստ տրամադրություն կա մեր հանրության մեջ, որը ստեղծվում է նաեւ արհեստական ճանապարհով։

«Իմ  քայլը»  խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը համոզված է՝ օրենքի մեջ բռնապետական ոչինչ չկա։

Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031