Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Մաթեւոսյան. «Ուսումնասիրված չէ, թե ովքեր են պայմանական թշնամիները, հակառակորդները եւ այլն։ Ահա թե ինչ էր հարկավոր ի սկզբանե անել». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 13,2019 12:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում հայտարարեց՝ կառավարությունն ինչ հաջողություններ որ գրանցել է, դա եղել է ի հեճուկս պետական կառավարման համակարգի եւ ի հեճուկս նախարարությունների։ Ըստ նրա՝ այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ ուղղակի չունենք, փոխարենը ունենք նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով։ Ըստ նրա՝ պետական համակարգին այսօր «բրթում են», որ գնան խնդիրներ լուծեն։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի հետ։

– Պարոն Մաթեւոսյան, Փաշինյանը հայտարարել է, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, եւ որ ինքը ջարդելու է այդ դիմադրությունը։ Ըստ Ձեզ՝ ներկայիս թիմով հնարավոր կլինի՞ դիմադրություն ջարդել։

– Ես կարող եմ խոսել ինձ քիչ թե շատ ծանոթ մոդելների մասին։ Վերցնենք Մշակույթի նախարարությունը, որը ներկայումս ԿԳՄՍ նախարարության կազմում է։ Ավելի քան մեկ տարի առաջ ես մշակույթի նախարարի խորհրդական էի։ Մշակույթի նախարարությունում կային բավարար քանակությամբ իրոք պիտանի, պրոֆեսիոնալ կադրեր, որոնք կարող էին ներգրավվել համակարգի փոփոխության գործընթացում։ Հիմա ես չգիտեմ՝ վարչապետն ինչ մեխանիզմներով է ուզում ջարդել հին համակարգը։

Նախկին իշխանությունը գնացել է, բայց նախկին իշխանության ռեսուրսները շարունակում են աշխատել նոր Հայաստանում կամ անցումային Հայաստանում։ Երբ ասում ես պետական համակարգ, համահավասարեցնում ես այն ուժերին, որոնք քո դաշնակիցները կամ պոտենցիալ դաշնակիցներն էին, եւ այն ուժերին, որոնք բացահայտորեն կամ ծպտված թշնամիներ են։ Սրա պատճառն այն է, որ վերլուծություն չի արվում։

Ես չեմ տեսնում, որ համակարգի ղեկավար անձինք ուսումնասիրեն եւ պարզեն, թե ովքեր ունեն փոփոխությունների, ստեղծարարության ռեսուրսներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ կերպով աշխատեցնել, ուսումնասիրված չէ, թե ովքեր են պայմանական թշնամիները, հակառակորդները եւ այլն։ Ահա թե ինչ էր հարկավոր ի սկզբանե անել՝ դեռ 2018-ի ամառվանից սկսած։ Ցավում եմ, քանի որ նկատել էի, որ այդ ուսումնասիրությունն արվում էր, օրինակ, Մշակույթի նախարարությունում որոշ մասնագետների, փորձագետների կողմից, սակայն այդ արդյունքները շատ թերի են օգտագործվում, եթե, իհարկե, առհասարակ օգտագործվում են:

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031