Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Սողոմոնյանը սպասում է ՀՀ իշխանության պարզաբանումներին՝ Էլմար Մամեդյարովի հարցազրույցի մասին

Դեկտեմբեր 13,2019 12:21

«Ես չեմ հիշում, որ վերջին տասնամյակներին միջնորդ կողմերից մեկը հայտարարի, որ ինչ-որ ադրբեջանական համայնք պետք է մասնակցի բանակցություններին»,- այսօր Երեւանում ընթացող «Լազարյան» ակումբի երրորդ նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հակամարտության կարգավորման ներկայիս փուլի վերաբերյալ պարոն Սողոմոնյանի մտահոգությունները եւ անհանգստությունները շատ են, մանավանդ, որ իրենց թիմում լավ չեն պատկերացնում՝ ո՞րն է հակամարտության կարգավորման՝ գործող իշխանության մոտեցումը, ի՞նչ սկզբունքների շուրջ են տեղի ունենում հանդիպում-բանակցությունները: Բանախոսի համար առավել տարակուսանք է առաջացնում իշխանության բարձրագույն շրջանակներից հնչող պնդումը, որ բանակցություններ չկան:

Այսօր հեռարձակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցը՝ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին։

«Այնտեղ պնդումներ կան, որոնք անհապաղ հերքման կարիք ունեն։ Եթե այդ հերքումներն արագ չեն հետեւում, մենք պետք է ենթադրենք, որ Մամեդյարովն ինչ ասում է, ճիշտ է ասում»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Այդ հարցազրույցում, Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվում է Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը՝ Ադրբեջանի կազմում։

Վիկտոր Սողոմոնյանն իշխանությունից պարզաբանումների է սպասում. «Հույս ունեմ, որ դրանք կլինեն հստակ, ոչ թե լիրիկական, ինչը սովոր ենք տեսնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031