ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չգիտի, թե ինչ առողջական խնդիր է ունեցել կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ երեկ անհրաժեշտություն է առաջացել նրան հիվանդանոց տեղափոխելու: «Մանրամասների չեմ տիրապետում, սակայն գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է, առողջական լուրջ խնդիրներ չկան»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ընթացիկ խնդիր է, մի քանի օրում կկազդուրվի եւ հիվանդանոցից կգնա:
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը երեկ բուժզննում էր անցել «Իզմիրլյան» կենտրոնում:
«Ես վստահ չեմ, որ նոր վիրահատություն է եղել, պետք է տեղեկանամ։ Ենթադրում եմ, որ եղել է, բայց պետք է տեղեկանամ։ Լրացուցիչ կտեղեկացնենք», հավելեց նա:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն իր անտեղյակությունը բացատրեց Քոչարյանի ներկայիս կարգավիճակով, որը թույլ չի տալիս վերջինիս հետ ուղիղ կապ հաստատել: Ուստի, ինքը տեղեկությունները ստանում է մի փոքր ուշացումով, Ռոբերտ Քոչարյանի հարազատներից եւ փաստաբաններից:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ