Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը գյումրեցի գործարար «Շեկոյին» կալանավորելու որոշում կայացրեց

Դեկտեմբեր 13,2019 12:07

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով նախաքննական մարմին միջնորդությունը, գիշերը գյումրեցի գործարար «Շեկոյին»՝ Գարիկ Ուզունյանին կալանավորելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը դիմել էր ոստիկանություն՝ հայտարարելով, որ Անի թաղամասում գտնվող «Ջավախք» խանութի դիմաց «Շեկոն» ծեծել է իր ընկերոջը, սպառնալիքներ հնչեցրել նաև իր հասցեին, իսկ պատճառը եղել է պատգամավորի քննադատությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ ուղարկելու մասին։

Գործարարը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ խմբի կազմում բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելը։

Այս պահին դատարանը քննում է դեպքի երկրորդ մասնակցի՝ Շեկոյի ընկերոջ՝ Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովի խափանման միջոցի հարցը։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, Կարեն Սարուխանյանի ընկերը ու նրա մտերմուհին ճանաչվել են տուժողներ, տարածքում եղել են տեսախցիկներ, որոնք առգրավված են։

Նշենք նաև, որ Շեկոյի ընկերներից մեկի՝ Կարապետ Պողոսյանի պնդմամբ էլ, պատգամավորի ընկերը նաև «Շեկոյի» հետ է գտնվել մտերմիկ հարաբերությունների մեջ, վաղեմի ծանոթներ են, և միջադեպը կենցաղային հողի վրա է, բնավ կապ չունեցող Կարեն Սարուխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված քննադատության հետ։ Ըստ Կարապետ Պողոսյանի, Կարեն Սարուխանյանը «շառով է տալիս»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031